Աշխատանքային պայմանագրերի թվային կնքման համակարգ
- Annie Darbinyan
- Dec 15, 2025
- 1 min read
Տեղեկացնում ենք, որ Աշխատանքային պայմանագրերի թվային կնքման համակարգը արդեն հասանելի է։ 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը, ինչպես նաև ընդունման և պայմանագրի լուծման հրամանները ու համապատասխան համաձայնագրերը պետք է կազմել, ստորագրել և կառավարել բացառապես էլեկտրոնային եղանակով։
Համակարգը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչը ապահովում է հարմար և հասանելի փաստաթղթաշրջանառություն բոլոր կողմերի համար։
Աշխատողները կարող են մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://www.ekeng.am/hy/esem ,որտեղ հասանելի են իրենց աշխատանքային պայմանագրերը՝ դիտման և էլեկտրոնային ստորագրման համար։
Հետևեք մեզ ավելին իմանալու համար։

Comments